Դդումի մասին

Արմատային համակարգն առանցքային է[3]։ Ցողունը մագլցող է, գետնատարած, ճյուղավորվող։ Տերևները հերթադիր են, ամբողջական կամ թաթաձև-բլթակավոր, խոշոր, երկար տերևակոթերով, թավոտ։ Ծաղիկները բաժանասեռ են, խոշոր, դեղին, մեկական։ Ծաղկում է մինչև ուշ աշուն։ Պտուղը կեղծ հատապտուղ է, մսալի, տարբեր մեծության, ձևերի և գույների[4]։ Պտուղները պարունակում են շաքարներ, հանքային և պեկտինային…