Գործնական քերականություն

Կոչական

341․Նախադասության ընդգծված բառերը հանի՛ր։ Ի՞նչ է փոխվում (նախադասության արտահայտած միտք, ինչ-որ տեղեկություն, բառերի դասավորություն, այլ բառեր և այլն): Ի՞նչ կանվանես ընդգծված բառերը:

Դավի՛թ, շախմատի առաջին գիրքը տասնհինգերորդ դարում է

գրվել` Իսպանիայի թագաժառանգի համար:

Այդ օրվանից մինչև այսօր, երեխանե՛ր, շախմատի բազմաթիվ գրքեր են հրատարակվել (ավելի քան հիսուն հազար անուն):

Դու ամեն ինչ գիտե՞ս ֆուտբոլի մասին, ֆուտբոլիստ:

Ֆուտբոլիստների շապիկների վրա, Վահե, 1937 թվականին են

առաջին անգամ համարներ գրել: Ֆուտբոլիստներին պե՞տք են այդ համարները, Սամվե՛լ:

Համարները, փոքրի՛կ, գրում են, որ հանդիսատեսներն ավելի լավ կողմնորոշվեն:

Ոչմի բան չի փոխվում իսկ այդ բառերը կոչականներ են

  1. Նախադասության ընդգծված բառերն ի՞նչ են ցույց տալիս:

Նախադասությունների կետադրությանն ուշադրությո՞ւն դարձրու և փորձի՛ր բացատրել:

Եղիշե, այդ նամակն ինձ կտա՞ս կարդալու։

Հասմի՜կ, այս երկտողից բացի ուրիշ բան չի՞ գրել: Պետք է արտասանե՞ս, Նվա՛րդ.

Ո՞ւմ ես փնտրում այդպես, Արսե՛ն:

Գնանք, Խորե՛ն, քեզ ծանոթացնեմ Չարենցի հետ: Բանաստեղծությունդ, սիրելի՛ս, անհաջող է ստացվել։

Կոչական

342․Ընդգծված բառերը կոչականներ են։ Այդ անունը բացատրի՛ր:,

Կոչական-կոչել-ական

  1. Կետերի փոխարեն կոչականներ գրի՛ր:

դինոզավրերն ինչո՞ւ են ոչնչացել:

Արսե՛ն դու քայլող մեքենա տեսե՞լ ես:

Նա իսկապե՞ս իր բնակարանը գազանանոցի է վերածել, Վահա՛գն:

Մարդն ինչքա՞ն ժամանակ կարող է դիմանալ առանց խմելու, Ալե՛ն: Գիտե՞ս, Ալե՛ն, ռոբոտներին էլ է օդ պետք:

Ի՜նչ ասես չես մտածի, Եդուա՛րդ հիմա էլ որոշել ես նոր տեսակի ծաղիկն աճեցնել:

  1. Ա և Բ խմբերի նախադասություններում՝ ընդգծված կոչականները համեմատի՛ր և տարբերությունների մասին գրի՛ր:

Ա. Եղբա՛յր, էսպես էլ բան կլինի:

Բ. Ա՛յ եղբայր, էսպես էլ բան կլինի:

Ա. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, փիլիսոփա։

Բ. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, իմաստուն փիլիսոփա։

Ա. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, գյուտարա՞ր.

ավտոտնակ էլ պետք չէր լինի:

Բ. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, պարո՛ն

գյուտարար, ավտոտնակ է՛լ պետք չէր լինի:

346 Ընդգծված կոչականները բառակապակցություններ դարձրո՛ւ (լրացումներ ավելացրո՛ւ) և փոխի՞ր շեշտի տեղը:

Օրինակ՝

Կարծես թե արդեն ամեն ինչ հասկանալի է, Անահի՛տ: — Կարծես թե արդեն ամեն ինչ հասկանալի է, բարի՜ Անահիտ։

Տղա, քեզ թվում է ֆուտբոլի մասին ամեն ինչ գիտե՞ս։

Փոքրի՛կ, լեզուներ սովորելը շատ հետաքրքիր է։ Ինձ այս նկարի ստեղծման մասին կպատմե՞ս, նկարի՛չ:

Շանդ պահի՛ր, որ մոտ գամ, հովիվ:

Գիտե՞ս, ճամփո՛րդ, այդ կողմով գնալ չարժե, ոչ մի հետաքրքիր րան չկա։

Իզուր չէիք եկել, երեխանե՛ր, երեկոն լավ անցավ։

347 Նախադասություններ կազմիր` տրված բառերն ու բառակապակցությունները գործածելով որպես կոչականներ:

Բարի՜ մարդիկ, հարգելի՛ ծնողներ, ի՜մ հեռատես ընկեր, անտառի ծառեր, ա՛յ կամակոր աղջիկ:

Նախադասությունն արտահայտվում է բառով կամ բառերի կապակցությամբ և ավարտուն միտք է հաղորդում։ Նախադասությունն ավարտվ վարտվում է վերջակետով։

Նախադասության գլխավոր անդամներն են ենթական և ստորոգյալը։

 

  1. Նախադասություններն ավարտի՛ր։ Գտի՛ր ստացված նախադասությունների արտահայտած մտքերի տարբերության պատճառը։

Նա ամեն առավոտ վազում է, որ …..

Նա ամեն առավոտ վազում է, որպեսզի….:

Նա ամեն առավոտ վազում է, չնայած …..

Նա ամեն առավոտ վազում է, իսկ….:

Նա ամեն առավոտ չի վազում, այլ ….:

  1. Նախադասություններն ավարտի՛ր։ Ինչո՞վ են տարբերվում ավարտները:

Մի մարդ շուկայից ոչ թե ձեռնասուն կաքավ գնեց, այլ …..

Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որպեսզի…..

Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որովհետև….

Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որը …..

Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որին …..

Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, երբ …..

Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, թեև…..

354 Երկրորդ նախադասությունը փակագծում գրված բառով միացրո՛ւ առաջինին (ընդգծված բառերը հանի՞ը): Ի՞նչ նախադասություններ ստացվեցին:

0 comments