Ուղտը

Ուշադի՛ր կարդաև կատարի՛ր առաջադրանքները։

Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։ Նա սառը, անտարբեր, աղմկարար է։ Ուղտին նաև անապատի նավ են անվանում։ Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքին։ Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին։ Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում:Ուղտի բարձրությունը երկու,երկարությունը՝ երեք մետր է։Կշռում է մինչև հինգ հարյուրկիլոգրամ։

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:

Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ:Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:

Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փոր-եք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:

 

 

 

  1. Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։1միավոր
Ո՞ր բառից է առաջացել ուղտի միջազգային անվանումը։ Գեղեցկություն
Ինչո՞վ է սնվում ուղտը։ Ամենինչով նաև շատ կոշտ թփեր
Ինչպիսի՞ն են ուղտի չափերը։ Երկու մետր
Ինչպե՞ս է ուղտը կարգավորում իր մարմնի ջերմաստիճանը։ Նրա սապատների մեջի ճարպերով
  1. Տեքստից օգտվելով ավարտի՛ր նախադասությունները։1միավոր

Ուղտը կարող է մի քանի օր ոչինչ չխմել, որովհետև նա երբ խմում է նա խմում է երկուհարյուր լիտր

Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

  1. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և կարդա՛ առածները։1 միավոր

Ուղտը մոտիկ է արածում,բայց հեռուն է տեսնում։

Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցավ,հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ։

  1. 4. Տեքստից դո՛ւրս գրիր,ուղտերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։1 միավոր

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել:

Բառային աշխատանք

1.Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվականները։1 միավոր

երկու, երեք, հինգ հարյուր, երկու հարյուր,

2.Գրի՛ր կանաչով ներկված բառերի հոմանիշները։ Անհրաժեշտության դեպքում՝ կարող ես օգտվել առցանց բառարանից։1 միավոր

շիկացած-կարմրել

գեղեցիկ-սիրուն

հարվածել-խբել

տապ-տաք

բարկություն-Վրդովմունք,

3.Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։1 միավոր

Ուղտ, միասապատ, բուրդ, ուղտափուշ, ավազ, անտարբեր, փշոտ, բարձրություն, տհաճ, միջազգային, երկսապատ։

Պարզ բառեր Բարդ բառեր Ածանցավոր բառեր
Ուղտ միասապատ անտարբեր
բուրդ ուղտափուշ փշոտ
ավազ միջազգային բարձրություն
տհաճ երկսապատ  
  1. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։1 միավոր

․․․․ բուրդ

․․․․․ կենդանի

․․․ ուղտ

․․․ եղանակ

5․Գրի՛ր տեքստում երկնագույնով նշված բառերի հականիշները։1 միավոր

6․Տեսքտից դո՛ւրս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն։1 միավոր

0 comments